Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մյասնիկյան պողոտայում քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողություններ էին իրականացնում. փակել էին պողոտան:
Քիչ առաջ մի մեքենա, որի ապակիները մգեցված էին, որի վարորդը ցանկանում էր անցնել պողոտայով, սակայն անհնազանդության ցույցի պատճառով չէր կարողանում՝ մեքենան վարեց ուղիղ ցուցարարի վրա՝ վրաերթի ենթարկելով և կոտրելով նրա ոտքը: Այնուհետև քշեց, հեռացավ: Ցուցարարի ոտքը կոտրվեց:
Երբ ցուցարարները գոչեցին՝ ոտքը կոտրեց, ոտքը կոտրեց, կողքին կանգնած մի կին ասաց. «Լավ արեց»:
Ցուցարարները մեքենաներից մեկով ոտքը կոտրված քաղաքացուն տեղափոխեցին հիվանդանոց:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ