Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը քննադատեց ակտիվիստներին, որոնք կառավարության առանձնատուն են գնում, հորդորեց կառուցողական դաշտ գալ, զսպվածություն ունենալ: Լրագրողները հիշեցրին, թե ինչ էր կատարվում հեղափոխության օրերին, ինչպես էին ՀՀԿ-ական պատգամավորների տան դռների մոտ ծաղկեպսակներ ու դագաղներ դնում՝ Խաչատրյանը պատասխանեց, թե հեղափոխության ղեկավարները նման բաներ չեն արել, դա արել են անհատ մարդիկ. «Ես ձեզ ասում եմ՝ այս ճանապարհով իրենք ոչնչի հասնել չեն կարող»:
Դիտարկմանը, որ մարդիկ հայրենիք են կորցրել, Սյունիքն է վտանգված, թշնամին քայլ առ քայլ մոտենում է Երեւանին, ի՞նչ անեն մարդիկ, հանգիստ նստեն տա՞նը՝ Արամ Խաչատրյանը պատասխանեց. «Դա սուտ է, բացահայտ սուտ: Փոխմարզպետը դա հերքել է: Թշնամին Սյունիք չի մտնում, ես ձեզ հավատացնում եմ: Իհարկե, հիմա սահմանները փոխվել են, հանրահավաք անելու փոխարեն…իմ եղբայրը, իմ բարեկամները հենց հիմա սահմանում կանգնած են ու ես կոչ կանեմ մեր ընդդիմադիր գործընկերներին որ իրենց աջակիցներին հորդորեն կամավորագրվեն ու գնան սահմանը պահեն, մինչեւ զինված ուժերում մենք կարողանանք խնդիրները օր առաջ լուծենք: Իրենք ավելի հարգանքի կարժանանան այդ քայլերով»:
Լրագրողներն ասացին, որ իշխանականները ջոկատներ կազմեցին, նկարներ արեցին, թե գնում ենք սահման, բայց Գորիսից այն կողմ չանցան՝ Արամ Խաչատրյանը պատասխանեց. «Դուք գիտե՞ք ես որտեղ եմ եղել, այնտեղ եմ եղել, որտեղ պետք էր, ու ես նույնիսկ մեկ նկար սահմանից չունեմ: Ես չեմ գնացել, որպեսզի հանրությունն իմանա, գնացել եմ իմ խղճի համար: Հարավային հատվածում եմ եղել»:
Ինչ վերաբերում է իր գործընկերներին, Խաչատրյանը պատասխանեց, որ մի մասին տեսել է Մեղրիի հատվածում, մի մասին՝ Ստեփանակերտում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ