Այս պահին տասնյակ քաղաքացիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ցույց են անում Մյասնիկյան պողոտայում: Այստեղ իսկական խառնաշփոթ է: Կուտակված են մեծ թվով ոստիկաններ:
Քաղաքացիների՝ պողոտան փակելուց անմիջապես հետո ոստիկանները բացեցին ճանապարհը: Այն այժմ մասամբ գործում է: Երթևեկությունը ծանրացած է:
Նշենք նաև, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողություններ են իրականացվում ողջ Երևանով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև