Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական անգամ չարդարացան հայ քաղաքացու սպասումները և հույսերը, փոխարենը կորցրեցինք նաև մեր փառահեղ հաղթանակի, գոյության և պայքարի խորհրդանիշը. հայտարարություն

Դեկտեմբեր 09,2020 14:33

Հանդիսանալով Հայաստանի Հանրապետության գիտական հանրության մաս, չենք կարող անտարբեր մնալ հանրապետությունում ընթացող քաղաքական գործընթացներին և, կարծում եմ, պարտավոր ենք արտահայտել մեր քաղաքացիական դիրքորոշումը:

Հաշվի առնելով 2018թ.-ից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վարվող ռազմատնտեսական և դիվանագիտական քաղաքականության ձախողումը, մասնավորապես՝ գիտության, կրթության, բժշկության, տնտեսության տարբեր ճյուղերի, բանակաշինության և այլ ոլորտներում լրջագույն բացթողումները, ինչպես նաև պետական կառավարման տարբեր ոլորտներում կադրային սխալ քաղաքականության իրականացումը և պետական առանցքային պաշտոններում կամայական նշանակումները, հասարակությանը տարբեր շերտերի բաժանումը և պառակտումը համարում ենք ներկայիս կառավարության ձախողված քաղաքականության արդյունք:

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ըստ որի հայ ժողովուրդը կորցնում է իր պատմական հայրենիքի զգալի մասը, ինչն, ըստ էության, դիվանագիտական պարտության և ռազմաքաղաքական իշխանության կողմից անհեռատես քաղաքականության արդյունք է:

Սեփական սխալներն ու թերացումները չընդունելը, մեղքի բաժինը այլոց վրա բարդելը, պատասխանատվությունից խուսափելը հանգեցրեց ներկայիս իրականությանը՝ վտանգելով մեր պետականության վերջին հանգրվանը: Ստեղծված իրավիճակն էլ ավելի է ակնառու դարձրել ոլորտային թերացումները, խորացրել հասարակության բևեռացվածությունը, ժողովրդին հասցնելով տնտեսական և քաղաքական ճգնաժամի նոր փուլ:

Ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը, որը, մեր խորին համոզմամբ, ի զորու չէ երկիրը հանել խորացող ճգնաժամային վիճակից:

Ստեղծված քաղաքական, տնտեսական և կառավարչական ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար պահանջում ենք՝

– ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականը

– Ժամանակավոր կառավարության ստեղծում՝ կազմված բացառապես փորձառու, հմուտ, պետականամետ և բանիմաց մասնագետներից՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից, որի առաջնային խնդիրը պետք է լինի ներքաղաքական իրավիճակի և տնտեսության կայունացումը, արտաքին քաղաքականության հայանպաստ ռազմավարության մշակումը և ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպումը:

Հարգելի գործընկերներ, հերթական անգամ չարդարացան հայ քաղաքացու սպասումները և հույսերը, փոխարենը կորցրեցինք նաև մեր փառահեղ հաղթանակի, գոյության և պայքարի խորհրդանիշը: Ստեղծված իրավիճակում և հետագա զարգացման գործընթացներում յուրաքանչյուրս ունի պատասխանատվության սեփական բաժինը:

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգի» գիտաարտադրական կենտրոն
ՊՈԱԿ-ի գիտական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031