Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Բադասյան. Ժողովուրդն ու պետությունն այլևս թույլ չեն տալու արատավոր բարքերի վերադարձը

Դեկտեմբեր 09,2020 13:55

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։

Կառավարությունն, այժմեական օրակարգային հրատապ հարցերը լուծելուց հետո, շարունակելու է հակակոռուպցիոն համակարգային պայքարը։

Կոռուպցիայի դեմ պայքարն այլընտրանք չունի․ այդ ճանապարհն անբեկանելի է։ Եվ անկախ նրանից, թե որ կառույցը կամ կառույցի մասը ինչ հիշողություններ ունի հին ժամանակների կոռուպցիոն դրսևորումների մասին, ժողովուրդն ու պետությունն այլևս թույլ չեն տալու արատավոր բարքերի վերադարձը։

Համաշխարհային և ազգային վերջին մարտահրավերներն առավել ցայտուն բացահայտեցին կոռուպցիայի աղետալի հետևանքները, և այսօր, առավել քան երբևէ, արդիական է կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերի մեկտեղումը։

Շուտով, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը համապատասխան, կքննարկվի նաև մասնագիտացված դատավորների/դատարանների ստեղծմանը վերաբերող օրենսդրական փաթեթը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031