Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծ է ընդունել. Ermenihaber

Դեկտեմբեր 09,2020 13:42

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պարտադիր պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությանը՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման կապակցությամբ: Այս նախաձեռնությունը երկրի պաշտպանական բյուջեի օրինագծի մի մասն է, որը նախատեսված է 2021 ֆինանսական տարվա համար (սկսվել է հոկտեմբերի 1-ին):

«Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր անց, ԱՄՆ նախագահը պետք է կիրառի հինգ կամ ավելի սահմանափակող միջոցներ, որոնք շարադրված են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» օրենքի 235-րդ բաժնում, ցանկացած անձի նկատմամբ, որը գիտակցաբար մասնակցել է S-400 համակարգերի ձեռքբերմանը», – ասվում է բյուջեի նախագծում, որն աջակցվում է օրենսդիրների կողմից:

Ակնկալվում է, որ այն շուտով կքննարկվի ԱՄՆ Սենատի կողմից: Եթե նախաձեռնությունը հաստատվի ամերիկյան օրենսդիր մարմնի վերին պալատի կողմից, այն կուղարկվի նախագահի ստորագրությանը: Իր հերթին, Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը նախկինում քննադատել է այս փաստաթղթի մի շարք կետեր և խոստացել վետո դնել օրինագծի վրա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Թուրքիան 2017-ին պայմանագիր են կնքել Մոսկվայի կողմից Անկարային S-400 համալիրների մատակարարման մասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանից: Անկարայի որոշումը կտրուկ բացասական արձագանք առաջացրեց ԱՄՆ-ի և, ընդհանուր առմամբ, դաշինքի կողմից: ԱՄՆ-ը չի դադարում փորձել ստիպել Թուրքիային հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից: Վաշինգտոնը Անկարային հեռացրեց ամերիկյան F-35 արտադրական ծրագրից:

Բացի այդ, Միացյալ Նահանգները սպառնում է Թուրքիային S-400-ի գնման համար մի շարք միակողմանի պատժամիջոցների կիրառմամբ, բայց չի շտապում այդ քայլերը ձեռնարկել, քանի որ վախենում է ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրումից, իսկ Անկարան զգուշացնում է, որ չի թողնի անպատասխան այդպիսի սահմանափակումների կիրառումը:

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031