Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բա ձեր նախընտրական ցուցակը կազմելիս ո՞ւմ մորաքրոջն եք խնդրելու, որ գա ու ընդգրկվի». Լենա Նազարյանը՝ ԼՀԿ-ին

Դեկտեմբեր 09,2020 13:16

«Օրենքում կարեւոր դրույթ է ավելացել: Մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60%-ը: Կարծում եմ՝ շատ կարեւոր առաջարկ է սա»,-ԱԺ նիստում այսօր «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանի հեղինակած՝ «Կուսակցությունների մասին օրենքի» քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Այս առումով արձագանքեմ «Լուսավոր Հայաստանի» գործընկերոջ ելույթին, որում նա երկու անգամ ասաց, որ կանանց մասնակցությունը քաղաքականությունում ժամանակավրեպ է: Պարոն Արմեն Եղիազարյան, եթե կուսակցության ղեկավար կազմում չեք ուզում ընդգրկել տարբեր սեռերի ներկայացուցիչների, ուզում եմ ձեզ հարցնել՝ բա ձեր նախընտրական ցուցակը կազմելիս, որը ենթադրում է սեռերի որոշակի տոկոսային ներկայացվածություն, կներեք, ո՞ւմ մորաքրոջն եք խնդրելու, որ գա ու ընդգրկվի: Ինչքա՞ն կարելի է նսեմացնել կանանց մասնակցությունը քաղաքականությունում»,-հարցադրում արեց Լենա Նազարյանը:

 

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը պարզաբանեց. «Խոսքը դրա մասին չէր: Խոսքը կանանց արհեստական քվոտա նախատեսելու մասին էր, որի պարագայում ստիպված ձեր ասած մորքուրին ենք բերելու»:

R

Ապա Մարուքյանն օրենքի առնչությամբ համոզմունք հայտնեց, որ այն չի կայունացնելու որեւէ բան եւ կապ չունի քաղաքական համակարգի կայունացման հետ. «Մենք ուզում ենք իրավիճակից մի մաս գտնել, մի երկու դրույթ փոխել: Ի՞նչ օրենք: Մի հատ նայեք, թե ՀՀ-ում ոնց է աշխատում մեդիան: Հեռուստաընկերությունը որոշում է այսինչ մարդուն ցույց չտալ եւ վերջ: Կուսակցության մասին օրենքն ի՞նչ է անելու, սրա դեմը ո՞նց է առնելու: Դուք չեք գրել, որ հանրային մուլտիպլեքս սպառող հեռուստաընկերությունը չի կարող խորհրդարանական ուժին չլուսաբանել: Քաղաքական համակարգը ՀՀ-ում ոնց հիվանդ կար, այդպես էլ մնաց: Հեղափոխության ժամանակ հույս կար, բայց հիմա հիվանդ քաղաքական համակարգով գնալու ենք արտահերթ ընտրությունների»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ պատասխանեց Մարուքյանին. «Շատ կարեւոր հարցեր եք բարձրաձայնում, որոնք, սակայն, ոչ թե կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների դաշտում են, այլ ընտրական օրենսգրքի, ինչն առաջիկայում մենք եւս կքննարկենք: Վստահ եմ, որ առաջիկայում հնարավորություն կլինի նաեւ ձեր ասած հարցերին անդրադառնալու: Այս օրենքն առողջ քաղաքական միջավայր ստեղծելուն է միտված»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031