Մինչ Երեւանում եւ հանրապետության այլ մարզերում անհնազանդության ցույցեր են, Aravot.am-ի ֆոտոխցիկը Սյունիքի մարզկենտրոն Կապանում արձանագրեց Ռուսաստանի Դաշնության պետական դրոշով երթեւեկող ավտոմեքենա։
Լուսանկարելուց պատահական մի անցորդ նկատեց, որ երեւի հայ ժողովրդի հույսը Ռուսաստանն է։
«Բայց դե սյունեցին, կապանցին միշտ իր հողն ու ջուրը պահել է։ Չմոռանանք Գարեգին Նժդեհին, որ ժամանակին անկախացել էր բոլորից ու Լեռնահայաստանը պահեց թշնամիներից»,–ասաց անցորդը՝ Արամ Նիկողոսյանը։ Նա նշեց, որ պատմություն է դասավանդում դպրոցներից մեկում:
«Հաստատ կապանցին հույսը այլոց վրա չի դրել մեր իշխանությունների նման։ Ավելին, օրը մի քանի անգամ Պուտինի հետ խոսելն էլ ոչինչ չի ասում։ Պետք լինի՝ ինքնուրույն կպաշտպանենք մեր սահմանամերձ գյուղերը»,–ասաց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ