Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրանիկ Մարգարյանի մահից հետո Սերժ Սարգսյանը մի քանի շաբաթում զավթեց ՀՀԿ-ն». Արման Բաբաջանյան

Դեկտեմբեր 09,2020 12:46

«Կուսակցությունների գաղափարախոսությունը կամ դրա չգոյությունը, պետական կառավարման մասին նրա պատկերացումները կամ տեսլականը չեն կարող լինել բացառապես այդ կուսակցության սուվերեն իրավունքը: Նման կուսակցությունը, ստանալով իշխանության գալու իրավունք, չի կարող չստանձնել որեւէ պարտավորություն»,-ԱԺ նիստում այսօր «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանի հեղինակած՝ «Կուսակցությունների մասին օրենքի» քննարկման ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Օրենքը պետք է շատ խիստ պահանջներ դնի քաղաքական կուսակցության անվան տակ հանդես եկող եւ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող կազմակերպությունների նկատմամբ: ՀՀ նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ մի խումբ մարդկանցով իշխանություն բռնազավթելու համար նախ պետք է բռնազավթել կուսակցության ներսում իշխանությունը: Այդպիսի բան եղավ 2007թ.-ին, երբ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո Սերժ Սարգսյանը մի քանի շաբաթում զավթեց ՀՀԿ-ն, իր հավատարիմ օլիգարխների հետ գրավեց ՀՀԿ-ի ղեկավար մարմինը՝ ոչնչացնելով այդ կուսակցության համեմատաբար քաղաքական մասը եւ առաջին պլան բերելով քրեաօլիգարխիան»,-հավելեց Արման Բաբաջանյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031