Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս ամենի կիրառության արդյունքում կուսակցություններ կփակվեն». Գեւորգ Գորգիսյան

Դեկտեմբեր 09,2020 12:38

«Մի մտահոգիչ կետ կա այստեղ: Մենք այս ամենը կիրառելու արդյունքում կուսակցություններ ենք փակելու, որովհետեւ կլինի կուսակցություն, որն ունի անուն, բայց պատմական գործունեությամբ է ծառայել ՀՀ-ին, իսկ այսօր այդպես չի գործում: Արդյոք ճի՞շտ է նրանց փակելը»,-ԱԺ նիստում այսօր «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանի հեղինակած՝ «Կուսակցությունների մասին օրենքի» քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Եթե այս ամենը կիրառենք ողջ խստությամբ, որոշ կուսակցություններ ստիպված են լինելու փակվել: Մի քանիսին ես կարող եմ թվարկել, դուք էլ: Եկեք դրույթները կիրառենք այն կուսակցությունների համար, որոնք մասնակցել կամ պատրաստվում են մասնակցել ընտրություններին, կամ որոնց ֆինանսական շրջանառությունն ինչ-որ գումարից ավելի է: Ի վերջո, կուսակցությունում գաղափարապես համակիրներ են համախմբված: Ճի՞շտ է փակել այն կուսակցությունները, որոնք քաղաքական գործունություն չեն ծավալում, բայց ունեն գաղափարական հենք, եւ գուցե ինչ-որ պահի վերադառնան»,-հարցադրում արեց նա:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031