Միասնական ռազմավարական վերամեկնարկ
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ-ն, որը հիմնադրվել է 2009 թ.-ին, կամուրջ հանդիսանալով Եվրոպայի և Հայաստանի միջև, նպատակ ունի ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Մենք միշտ ջանացել ենք զերծ մնալ ընթացիկ ներքաղաքական զարգացումներից և նպաստել Հայաստանի զարգացմանը՝ ի շահ իր ժողովրդի: Հայաստանն ունի առանցքային պաշտոններ զբաղեցնող բազմաթիվ բարեկամներ (քաղաքական գործիչներ, լրագրողներ, ակադեմիկոսներ) ամբողջ Եվրոպայում, և մենք ավելի քան մեկ տասնամյակ նրանց աջակցում ենք Հայաստանի շահերը առաջ տանելու գործում:
Նոյեմբերի 9-ի հայտարարությանը հաջորդող իրավիճակը անկյունաքարային է Հայաստանի մերօրյա պատմության համար։ Այժմ և հետագա ամիսների ընթացքում կայացվող որոշումներից է կախված՝ արդյոք ներկայիս տառապանքները տևական կլինեն, թե ի շահ հայ ժողովրդի կկիրառվեն ռազմավարական խելացի լուծումներ:
Չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի կառավարությունը կարողանա գործել որպես ողջ ազգի ներկայացուցիչ՝ գտնելով այնպիսի ուղի, որը կմիավորի կարծիքների զգալի մեծամասնությունը: Վաղը լրանում է այդ համաձայնագրի ստորագրման մեկ ամիսը, և մենք դեռ չենք տեսնում նման քաղաքական միասնականության որևէ դրսևորում: Բացի այն, որ չկա համախմբում կառավարության շուրջ, նաև նկատվում է վերջինիս դեմ դաշինքի ձևավորում: ՀՀ նախագահ Ա․ Սարգսյանի նոյեմբերի 16-ի ուղերձը, որում նա կոչ էր անում Ժամանակավոր կառավարություն ձևավորել և նոր ընտրություններ անցկացնել, մեծ աջակցությամբ ընդունվեց Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնության շրջանում։
Կարդացեք նաև
Մտահոգության տեղիք է տալիս նաև կառավարության բարձրաստիճան անդամների, այդ թվում ՝ արտաքին գործերի, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարների, հեռանալը: Այն պահին, երբ երկիրը կայունության կարիք ունի և պետք է ներկայացնի իր շահերը միջազգային ասպարեզում, նման համակարգային փոփոխությունները թուլացնում է Հայաստանի դիրքերը:
Մեր՝ Հայաստանում քաղաքական զարգացումների հետ կապված մտահոգությունն աստիճանաբար աճում է, և մենք կառավարությանը կոչ ենք անում կիրառել այնպիսի ռազմավարություն, որը կնպաստի երկրի միասնականությանը, այլ ոչ պառակտմանը: Հուսով ենք, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը կկարողանան ստեղծել միասնական ուժ` նպաստելու երկրի շահերին և այն վեր կդասեն անձնական կարիերայից: Դա թույլ կտա Հայաստանի աշխարհասփյուռ բարեկամներին, այդ թվում՝ մեր նման ՀԿ-ներին, ներկայացնել ուժեղ տեսլական՝ դեպի ուր պետք է շարժվի Հայաստանն այժմ, և մոբիլիզացնել միջազգային աջակցություն, որը զգալիորեն նվազել է Հայաստանի պատմության այս վճռական տարում:
Հայերն արժանի են, որ իրենց տառապանքները վերջանան՝ լինի Արցախի ժողովրդի անվտանգությունը, ռազմագերիների վերադարձը, ակնհայտ կորածներին հայտնաբերումը, փլուզվող տնտեսությունը, թե կորոնավիրուսի անկանխատեսելի տարածումը։ Հայաստանի բարեկամները ստեղծված իրավիճակում չեն կարող մեծ օժանդակություն ցուցաբերել, քանի դեռ երկիրը բաժանված և պառակտված է ներքին քաղաքական պայքարի և պոպուլիզմի արդյունքում: Շտապ անհրաժեշտ է անցումային շրջան և վերադարձ դեպի Հայաստանի և Արցախի ապագայի միասնական տեսլական: Եվ մեզ սատարող յուրաքանչյուրի հետ միասին մենք այնուհետև կկարողանանք վերսկսել Հայաստանին հույժ անհրաժեշտ միջազգային աջակցությունը: