«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 14-ից արգելք է դնում Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներմուծման վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ հայտնաբերվել է պեպինո խճանկարային վիրուսով ապրանք:
««Ռոսսելխոզնադզորը» անհրաժեշտ է համարում 2020թ. դեկտեմբերի 14-ից արգելել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզից արտահանվող/կամ այնտեղ արտադրվող լոլիկի և պղպեղի մուտքը Ռուսաստան՝ ՌԴ տարածքում պեպինո խճանկարային վիրուսի տարածումը կանխելու համար: Այդ մարզից նախկինում ներմուծվել է վարակված բանջարեղեն»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանu ժամանակավորապես արգելել է լոլիկի և խնձորի ներմուծումն Ադրբեջանից:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ