«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես արգելք է դնում Ադրբեջանից Ռուսաստանի տարածք լոլիկի և խնձորի ներմուծման վրա: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ռոսսելխոզնադզորը» բազմիցս տեղեկացրել է Ադրբեջանի Պարենի անվտանգության գործակալությանը, որ պարբերաբար բացահայտվել են դեպքեր, երբ ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինի տակ գտնվող արտադրանք է ներմուծվել Ռուսաստանի տարածք:
Նշվում է, որ 2020թ. հոկտեմբերի 22-ից բացահայտվել է այդպիսի 17 դեպք:
Ըստ այդմ, ֆիտոսանիտար բարօրության պահպանման նկատառումներով դեկտեմբերի 10-ից դադարեցվում է ադրբեջանական ծագման լոլիկի և խնձորի ներմուծումը Ռուսաստանի տարածք:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ