ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը ս.թ. դեկտեմբերի 3-ից Ստեփանակերտում՝ Պարսեղովի 2 հասցեում, կազմակերպել է ժամանակավոր/անվճար հացատուն:
Հացատունը տրամադրում է երկուանգամյա սնունդ:
Հացատան աշխատանքային ժամերն են՝
ճաշ -2-4
Կարդացեք նաև
ԱՀ պատկան մարմինների տրամադրած տվյալներով կազմվել է նախագծի շահառուների նախնական ցանկը: Շահառու-քաղաքացիներն ընդգրկվում են հետևյալ երկու հիմնական խմբերից՝
Արցախի տարբեր բնակավայրերից Ստեփանակերտ տեղափոխված արցախցիներ՝ բազմազավակ մայրեր ու երեխաներ, միայնակ մնացած տարեցներ,
ֆիզիկապես իրենց ընտանիքների կողքից բացակայող զինվորականների ընտանիքներ՝ բազմազավակ մայրեր ու երեխաներ, միայնակ մնացած տարեցներ:
Հացատան աշխատանքները մեկնարկել են օրական մինչև 500 հոգու համար սննդի տրամադրմամբ:
Ուշադրություն. ընթացիկ կարիքներից կախված և առավել արդյունավետ ու թիրախային աշխատելու համար կազմակերպչական որոշ հարցեր կարող են փոփոխվել:
Հացատունը գործում է Ստեփանակերտում ժամանակավոր բնակություն հաստատած մարդկանց կարիքները մեղմելու նպատակով մինչև հնարավոր կլինի կարգավորել պատերազմի հետևանքով առաջացած հրատապ խնդիրները և մարդիկ հնարավորություն կունենան ունենալ խոհանոց:
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, կամավորները տեղում համակարգում են քաղաքացիների՝ ծառայությունից օգտվելու գործընթացը:
Ինչպես հայտարարել էինք, ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը մեկնարկել է պատերազմի հետևանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող մի շարք նոր ծրագրեր, որոնց մանրամասներին ու ընթացիկ նորություններին կարող եք հետևել Հիմնադրամի պաշտոնական էջերով:
Համատեղելով ջանքերը՝ փոխանցենք մեր սերն ու հոգատարությունը մեր հայրենակիցներին՝ https://mystep.foundation/hy/donate/
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամ