Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի լրագրող Ալեքսանդր Կոցը, որը Արցախյան վերջին պատերազմի ժամանակ լուսաբանում էր պատերազմը հայկական կողմում, Տելեգրամի իր ալիքում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ավերել և պղծել հայկական գերեզմանատունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական տարածքներում: Գերեզմանատան գտնվելու վայրը լրագրողը չի հայտնում:
Կոցի հրապարակած մեկ այլ տեսանյութում երևում են կադրեր Բաքվում սպասվող ռազմական շքերթից: Ըստ լրագրողի՝ կադրերում ռազմատեխնիկայի վրա երևացող խաչերը վկայում են, որ Ադրբեջանը պատրաստվում է շքերթի ժամանակ ցուցադրել հայկական կողմից առգրավված տեխնիկան:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ