Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էջմիածնի ավագանին՝ որպես հավաքական մարմին, որպես ՏԻՄ-ի ղեկավար, վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարություն չի տարածել. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 09,2020 09:00

Էջմիածնի ավագանին՝ որպես հավաքական մարմին, որպես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարություն չի տարածել: ՀԺ-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Քաղաքապետը ծանոթ է վարչապետի հրաժարականին միացած ավագանու անդամների հայտարարություններին, որ նրանք հրապարակել են իրենց ֆեյսբուքյան էջերում:

«Տեքստը կարծեք թե կրկնվող էր, միանում էին վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաներին: Պահանջը ձեւակերպված էր այնպես, որ քաղաքացիների մոտ տարընթերցման տեղիք էր տալիս (գրել էին հոգնակի թվով՝ պահանջում ենք), բայց ցանկանում եմ ընդգծել, որ ավագանին ունի 14 անդամ, իսկ դա առանձին անդամների դիրքորոշում է, այն չի արտահայտում ավագանու՝ որպես հավաքական մարմնի եւ որպես տեղական ինքնակառավարման ղեկավար մարմնի դիրքորոշումը. Էջմիածնի ավագանին՝ որպես մարմին, նման հայտարարություն չի տարածել»,- նշեց նա:

Ընդ որում, ըստ քաղաքապետի, ավագանու այդ անդամներից մեկը (Սուրեն Մուրադյան-խմբ.) 2018-ին առաջադրված է եղել որպես քաղաքապետի թեկնածու, չի ընտրվել, այնուհետեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով փորձել է որպես ռեյտինգային թեկնածու ընտրվել, դարձյալ չի ընտրվել: Ավագանու մյուս անդամը, որը պահանջել է Փաշինյանի հրաժարականը, շուրջ 2 տարի է՝ գտնվում է ԱՄՆ-ում՝ (Կարեն Մկրտչյան-խմբ.) չնայած լիազորությունները դադարեցված չեն:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031