Լրահոս
Օրվա լրահոսը

GPS-ը կախարդական փայտիկ չէ, որ քո փոխարեն աշխատի, եւ սահմանը որոշում է ոչ թե այդ գործիքը, այլ՝ այդ գործիքը կիրառող մասնագետը. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 09,2020 08:30

«Մասնագետները բացատրում են, որ սահմանը չի որոշվում ոչ մեկ մարդու, ոչ էլ մեկ կառույցի կողմից: Որ սահմանազատման աշխատանքները պետք է տարվեն միջպետական հանձնաժողովների միջոցով, որտեղ պետք է ներգրավվեն տարբեր ոլորտների մասնագետներ: Որ սահմանազատման գործընթացն արվում է միջպետական պայմանագրերի կամ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա։ Որ սահմանազատումից առաջ պետք է ուսումնասիրվեն նախկինում գոյություն ունեցած բոլոր նյութերը, քարտեզները, տեքստային, այլ տիպի տվյալները: Որ պետք է ճշգրտեն, թե սահմանային կոորդինատները ինչ թույլատրելի շեղում են ունենալու, նույնիսկ՝ թե ինչ սարքավորումներով, մեթոդներով են աշխատելու: Որ GPS-ը կախարդական փայտիկ չէ, որ քո փոխարեն աշխատի, եւ սահմանը որոշում է ոչ թե այդ գործիքը, այլ՝ այդ գործիքը կիրառող մասնագետը:

Այսօր չկա «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, սակայն կան մասնագետներ, ովքեր պատրաստ են ներգրավվելու սահմանազատման աշխատանքներին եւ պաշտպանելու հայկական շահերը։ «ՀՀ»-ի հետ զրույցում մասնագետներից Շահեն Շահինյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 23-ի իր բաց նամակը ուղարկել է նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմ, եւ այն վերահասցեագրվել է Կադաստրի կոմիտեին: Կոմիտեից պատասխանել են. «Հայտնում ենք, որ Ձեր կողմից նշված բոլոր աշխատանքները կատարվում են ժամանակին, ըստ հավուր պատշաճի եւ սահմանված ընթացակարգերով…»»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031