Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս մոտիվացնել երեխային. ճիշտ մեթոդներ և ծնողների սխալներ

Դեկտեմբեր 08,2020 23:30

Հատկապես կարանտինային ամիսներից հետո ծնողներից շատերն են դժգոհում, թե երեխայի մոտ մոտիվացիան, ձգտումը կորել է կամ այս առումով հետընթաց է նկատվում: Եվ, ընդհանրապես, շատ ծնողներ են դժգոհում, որ իրենց երեխաները մոտիվացված չեն:

Սակայն մասնագետները պնդում են՝ չմոտիվացված երեխա չկա, գոյություն ունեն նրանց մոտիվացնելու սխալ մեթոդներ, որոնք հակառակ ազդեցությունն են ունենում երեխայի պահվածքի վրա:

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակներում փոքրիկ հետազոտություն կատարեց՝ պարզելու որոնք են ծնողների սխալները, որոնց պատճառով երեխայի մոտ մոտիվացիայի կորուստ է նկատվում: 25 տարվա մասնագիտական փորձ ունեցող ամերիկացի գիտնական Դեբի Փինքուսի համոզմամբ՝ երբեմն ծնողների՝ երեխային մոտիվացնելու փորձերն աշխատում են հակառակ իրենց: Դեբի Փինքուսն աշխատում է տարբեր ծնողական խմբերի հետ` օգնելով ծնողներին երեխայի վրա բարկության պայմաններում հաղթահարել անհանգստությունը, հիասթափությունը:

Կարդացեք նաև
Մոտիվացիա

Հոգեբանը ծնողներին առաջարկում է սեփական երեխայի «տուփի» մեջ մտնելուց առաջ ինքն իրեն հարց տալ՝ ո՞ն է իմ պարտականությունը, որը իմ երեխայի: Օրինակ՝ եթե ձեր երեխան տնային հանձնարարությունները սեփական կամքով ամբողջությամբ չի կատարում, ապա Ձեր՝ որպես ծնողի պարտականությունն է երեխայի բացատրել, թե իրականում ինչպիսին է կյանքի օրենքը: Օրինակ՝ հոգեբանը խորհուրդ է տալիս երեխային ասել, որ իրական կյանքում, եթե քո աշխատանքը չես ավարտում, չես վարձատրվում:

Երեխային պետք է թույլ տալ կատարել սեփական ընտրությունը, բայց ծնողի դերակատարությունն է ցույց տալ, թե թույլ ընտրության դեպքում ինչ հետևանքներ կարող են լինել: Երեխան ինքը պետք է պատասխանատվություն կրի իր ընտրության համար: Դեբի Փինքուսն ասում է. «Երբ մենք՝ որպես ծնող մտածում ենք, որ մեր երեխայի հաջողությունները կախված են մեզնից, մենք ոտք ենք դնում մի տարածք, որը մեզ չի պատկանում: Մեզ թվում է, որ մենք պետք է մեր երեխային ոգևորենք, քաջալերենք, որպեսզի նա կյանքում ձգտի կոնկրետ բաների: Բայց իրականում դա միայն ստիպում է նրանց գործել՝ արձագանքելով Ձեզ: Իրականում Դուք Ձեր երեխային չեք մոտիվացնում»:

Ըստ հոգեբանի՝ եթե երեխայի մոտ չկա մոտիվացիա, այստեղ կարևորը ծնողի արձագանքն է:

Հոգեբանը ծնողներին առաջարկում է մի քանի մեթոդներ, որոնք կօգնեն մոտիվացնել երեխային և հակառակ ազդեցությունը չեն ունենա.

  1. Թույլ մի տվեք, որպեսզի ձեր անհանգստությունը ստիպի ձեր երեխային մոտիվացվել:
  2. Ոգեշնչող եղեք:Միակ ճանապարհը մոտիվացնելու մոտիվացնել դադարելն է:
  3. Թույլ տվեք ձեր երեխային ինքնուրույն կատարել ընտրություն և տեսնել հետևանքները:
  4. Դա Ձեր մեղքը չէ: Միշտ հիշեք, որ Ձեր երեխայի անհաջողությունները, մոտիվացիայի պակասը Ձեր մեղքը չէ:
  5. Հարցրե՛ք, երբ կասկածում եք։ Շատ ծնողներ տանջում են իրենց՝ փնտրելով «ինչու՞ իմ երեխան մոտիվացված չէ» հարցի պատասխանը: Այդ հարցի հասցեատերը, սակայն, հենց երեխան է:

Հոգեբաններն այս դեպքում ուղղակի հորդորում են ծնողներին ավելի շատ շփվել, զրուցել երեխաների հետ, և այդ դեպքում գուցե հնարավոր լինի բացահայտել նրա խնդիրները: Այդ դեպքում արդեն կվայելեք Ձեր երեխայի վստահությունը՝ վստահություն ներշնչելով նրան, իսկ ինքնավստահ երեխան արդեն կարող է դառնալ մոտիվացված:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031