Արմավիրի նախկին փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ եւ գործընկերներ, ՀՀ վարչապետին զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, սակայն տարբեր շահարկումներից զերծ մնալու և բազմաթիվ քաղաքացիների զանգերին ի պատասխան տեղեկացնում եմ, որ հրաժարականս պայմանավորված է բացառապես այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Շնորհակալ եմ վստահության համար, շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ համատեղ աշխատանքի համար»:
Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ եւ գործընկերներ, ՀՀ վարչապետին զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, սակայն...
Posted by Grigoryan Karen on 2020 թ. դեկտեմբերի 8, երեքշաբթի