Հարգելի՛ քաղաքացիներ,
Համացանցում տեղեկություններ են տարածվում առ այն, որ Ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվել Արարատի մարզի այն համայնքապետերը, ովքեր իրենց արդար բողոքի ձայնը բարձրացնելով՝ միացել են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականի համազգային պահանջին:
Եթե մամուլում տարածված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա տեղի ունեցածը այս իշխանության կողմից կազմակերպված հերթական քաղաքական հետապնդումն է, ինչը ոչ միայն անընդունելի է, այլև համարվում է քրեորեն հետապնդելի և պատժելի արարք:
Խստորեն դատապարտում ենք նմանատիպ ապօրինության ցանկացած դրսևորում, ինչպես նաև մեր աջակցությունն ու պատրաստակամությունն ենք հայտնում կազմակերպել իրավական պատշաճ օգնության տրամադրում համապատասխան համայնքների ղեկավարներին:
Կարդացեք նաև
Իշխանություններին ևս մեկ անգամ կոչ ենք անում կատարելու բացառապես այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով` համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի:
Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ քաղաքացիներ, Համացանցում տեղեկություններ են տարածվում առ այն, որ Ոստիկանության Արարատի բաժին...
Posted by Հայրենիքի Փրկության Շարժում on 2020 թ. դեկտեմբերի 8, երեքշաբթի