Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սյունիքի մարզպետի տեղակալ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է մարզպետի տեղակալի պաշտոնից եւ կառավարության դեկտեմբերի 8-ի որոշմամբ նշանակվել Սյունիքի մարզպետ։
Մելիքսեթ Պողոսյանը մարզպետի տեղակալ էր նշանակվել վարչապետի այս տարվա հոկտեմբերի 29-ի որոշմամբ, եւ ըստ էության, համակարգում էր մարզի ինքնապաշտպանական ջոկատների աշխատանքը։ Մելիքսեթ Պողոսյանը Երկրապահ Կամավորականների միության Սյունիքի մարզային կառույցի ղեկավարն էր։ Մելիքսեթ Պողոսյանը (առավել հայտնի է ՄԵԼՈ անունով–Ա․Դ․) ծնվել է 1960 թվականի օգոստոսի 31-ին, Սյունիքի մարզի Տեղ գյուղում։ Մասնակցել է 90-ական թվականների հայ–ադրբեջանական հակամարտությանը, 1992 թվականի մայիսի 12-ին նրա ջոկատը ազատագրում է «Թուրուսի խութ» կոչվող ռազմավարական հենակետը, որտեղից ադրբեջանցիներն անընդհատ գնդակոծում էին հայկական գյուղերին։ 2007 թվականից մինչեւ 2017 թվականը Գորիսի զինկոմն է եղել։ Ամուսնացած է, ունի երկու որդի։
Ի դեպ, Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի 9-րդ մարզպետն է։ 1996 թվականից մինչեւ օրս Սյունիքն ունեցել է 8 մարզպետ։ Հիշեցնենք, 8-րդ մարզպետ, գեներալ–լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում էր գրել նոյեմբերի 30-ին եւ կառավարության որոշմամբ ազատվեց դեկտեմբերի 3-ին։
Ավելացնենք, որ սյունեցիների կարծիքով Պողոսյանի նշանակումն այս պահին ճիշտ որոշում էր, քանի որ լավ գիտի ամեն «քար ու թփի տեղը, սահմանն ու այլ պեներ»։ «Կռված տղա ա, ուժեղ, լյավ ա նելու Սյունիքի համար, մնացածը գիդում չեմ»,–ասաց մեր զրուցակիցը՝ չցանկանալով նշել անունը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Ցարական Ռուսաստանում ,,գուբերնիաները,,բաժանված էին ոստիկանական բաժանմունքների,,
,,полицейские участка,,:Ամեն ինչ տրամաբանության շրջանակներում է՝ռուսներն վերադարձել են …