Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է, մեկ օրում Հայաստանից ԼՂ է վերադարձել 1136 բնակիչ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Կոնաշենկովը նշել է, որ հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկվում է տեսահեռարձակման համալիրների, ինչպես նաև անօդաչուների միջոցով: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ԼՂ է վերադարձել է 36 հազար քաղաքացի, բժշկական օգնություն է ցուցաբերվել 324 քաղաքացիների, որոնցից 34-ը՝ երեխա:
Մեկ օրում ականազերծվել է մոտ 5 հա տարածք, 1,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 444 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ ականազերծվել է ավելի քան 66 հա տարածք, 23կմ ճանապարհ, 227 տուն և օբյեկտ, հայտնաբերվել և ականազերծվել է ավելի քան 4500 պայթյունավտանգ առարկա:
Կարդացեք նաև
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ գործակցությամբ իրականացվում է անհետ կորածների որոնման աշխատանքներ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ