Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը սիրողական տեսախցիկով նկարած տեսանյութում պատմում է, թե ինչպես չհաջողվեց պահել գյուղի պահուստային հողերը։ Կադրերում նա Սյունիքի մարզի Արավուս գյուղի կամավորականների հետ է՝ Բաքվից Արավուսի սահման եկած Իլգար անունով գեներալի հետ բանակցություններից հետո: Հողերը պահել չի ստացվել, ասում է գյուղապետը:
«Բաքվից գեներալները եկել են, ասում են մինչև ժամը 12-ը ժամանակ, էս հողը չազատեցիր՝ անօդաչու սարքով ձեզ վառելու եմ», – ներկայացնում է Հովսեփյանը:
Նահանջը երեկ էր՝ կամավորականները լքեցին Թորոսի բլուրը և նահանջեցին ևս 800 մետր։ «Բլուրը մերը չէր, բայց դրանից այս կողմ 52 հեկտարը մերն էր», – ասում է գյուղապետը՝ նշելով՝ Արավուսի պահուստային ու սեփականաշնորհված հողերն են:
Եռակողմ հայտարարությունից հետո Արավուսը դարձավ սահմանապահ գյուղ, մինչև այդ բերձորցիների հարևաններն էին: Գյուղապետն ասում է՝ խախտելու է այդ զինադադարի հայտարարությունը՝ հանուն արդարության: Հովսեփյանի գլխավոր հարցը՝ համաձայնագրի առաջին կետում է նշվում՝ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, Արավուսի պահուստային հողերն ինչո՞ւ են վերցնում։ Ադրբեջանին զիջած բոլոր հողերի փաստաթղթերն ունի:
Կարդացեք նաև
«Վկայականները մոտս են, թող Կադաստրից գան, ով ուզում է գա, սեփականաշնորհված վկայականները մեր մոտ ա», – ասաց Արգամ Հովսեփյանը:
Միայն թե Կադաստրից ոչ ոք սահմանանշման այս աշխատանքներին չի մասնակցել, Արգամ Հովսեփյանի պնդմամբ՝ ինքն էր, կորպուսի հրամանատարն ու Բաքվի գեներալը, վերջինիս հետ բանակցել է մաքուր ադրբեջաներենով, ոչ մի հաջողություն, հույս ունի Երևանի Կադաստրից մասնագետներ կգան: «Անպայման, պիտի գան, ես ի՞նչ իմանամ՝ գալու են չեն գալու, բայց պիտի գան», – նշեց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: