Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը կիրառել է հրատապ միջոց եւս 23 հայ ռազմագերիների նկատմամբ. հրապարակվել են նրանց անունները

Դեկտեմբեր 08,2020 21:01

Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020,  բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ:

Գերության մեջ հայտնված անձինք են՝

Հրաչյա Գաբրիելյանը,

Էրիկ Մխիթարյանը,

Խաչատուր Միքաելյանը,

Հարություն Սեյրադարյանը,

Արտյոմ Կարապետյանը,

Լիպարիտ Թադևոսյանը,

Աշոտ Եսայանը,

Դավիթ Դանիելյանը,

Արծվիկ Չոբանյանը,

Գեղամ Մարտիրոսյանը,

Միքայել Միրզոյանը,

Համլետ Մալխասյանը,

Արմեն Մարտիրոսյանը,

Սևան Ղազարյանը,

Սերոբ Գալոյանը,

Մուշեղ Նուրբեկյանը,

Հովհաննես Գաբրելյանը,

Սերգեյ Մանուկյանը:

Ձերբակալված քաղաքացիական անձինք են

Կամո Մանասյանը,

Բորյա Բաղդասարյանը,

Մակսիմ Գրիգորյանը,

Կարեն Պետրոսյանը,

Սեդրակ Պետրոսյանը։

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 07.12.2020թ, 09.12.2020թ, 10.12.2020թ, 11.12.2020թ և 14.12.2020թ:

Բացի այս, Ադրբեջանի Կառավարությունը, ի պատասխան նախորդ գործերով Եվրոպական դատարանի բարձրացրած հարցադրումների, տվել է ձևական, խուսափողական և ոչ լիարժեք պատասխան, մասնավորապես՝ փաստարկված չի պատասխանել, թե՝ որտե՞ղ և ինչպիսի՞ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները, չի ներկայացրել նրանց բուժզննության և հնարավոր բուժման ենթարկելու որևէ ապացույցով` հայտնելով, թե` դրանք կներկայացնի «առաջիկայում»:

Սիրանուշ Սահակյան

Արտակ Զեյնալյան

Մամլո հաղորդագրություն - 6 Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 27.09.2020թ. վաղ...

Posted by Artak Zeynalyan on 2020 թ. դեկտեմբերի 8, երեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031