Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզում բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած համայնքների ղեկավարներին․ (Տեսանյութ) Yerevan.Today

Դեկտեմբեր 08,2020 20:30

Լարված իրավիճակ է Արարատի մարզում, մարզի բնակիչները  Խոր վիրապի ու Արարատ քաղաքի մոտ միջպետական ճանապարհ են փակել՝ այդպիսով միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Yerevan.Today-ին ակցիայի մասնակիցները փոխանցել են, որ այս պահին ոստիկանությունը բերման է ենթարկում Արարատի  մարզի մի շարք համայքապետերի, ինչպես նաև ակցիայի ակտիվ մասնակիցներից ոմանց:

Ոստիկանության Արարատի բաժնում են այս պահին գտնվում Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Վեդու վիրաբույժ Մելքոն Տալոյանը և Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը: Ընդգծենք, սրանք Արարատի այն համայնքների ղեկավարներն են, որոնք անցած շաբաթ օրը միասնական կոչով միացան վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմության 17 ուժերին: Ճանապարհներ փակելու ապակենտրոն ակցիան շարունակվում է:

Մանրամասները ներկայացված են  Yerevan.Today-ին ուղարկված տեսանյութերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031