«Արծիվ-մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտիկ, Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն այսօր կդառնար 68 տարեկան։
Եռաբլուրում նրա շիրմաքարի մոտ էին հավաքվել Պետրոսյանի հարազատներն ու մարտական ընկերները։
«Ա1+»-ի հետ զրույցում նրա հետ մարտական ուղի անցած գնդապետ Աիդա Սերոբյանը ընդգծեց՝ Պետրոսյանը բանակի շինարարության առաջին քարը դնողներից է եղել․
«Վազգեն Սարգսյանի հետ պարոն Պետրոսյանը հիմնադրեց Հայոց բանակը»։
Կարդացեք նաև
Սերոբյանն ասում է՝ այս պատերազմի ընթացքում մեկ անգամ է խոսել գեներալի հետ․
«Ցավոք սրտի, այս մարտի ընթացքում չենք հանդիպել»,-ասում է Սերոբյանը։
Ոստիկանության գնդապետ, Պետրոսյանի մարտական ընկեր Նիկողայոս Եղիազարյանը շեշտեց՝ հայրենիքի, մարտական ընկերների, քրոջ հերոս որդու՝ Վահագն Ասատրյանի կորստի ամբողջ ցավին չկարողացավ դիմանալ գեներալը և ձգտեց դեպի անմահություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: