Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում «Նիկոլ դավաճան» եւ «Նիկոլ վարչապետ» գոռացողների միջեւ ծեծկռտուք սկսվեց. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2020 19:33

Այսօր լոռեցիները եւս միացան հանրապետության տարբեր քաղաքներում վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարներին:

Լոռու մարզպետարանի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում էին, որպեսզի կառավարության ղեկավարը լքի զբաղեցրած պաշտոնը:

Բացի այդ, հավաքված լոռեցիները փակել էին մարզպետարանի շենքը, որպեսզի աշխատակիցները չկարողանան մուտք գործել շենք:

«Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը, ով նաեւ մարզպետարանի է  նախկին աշխատակից է, կոչով դիմեց իր նախկին կոլեգաներին, որպեսզի հրաժարվեն իրենց զբաղեցրած պաշտոններից. «Այսօր մենք մարզպետարանի մուտքը փակել ենք մի նպատակով: Վարչակազմի մի մասը, անբարեխիղճ ձեւով, նույնիսկ պատերազմական դրության ժամանակ ստացել են պարգեւավճարներ: Մենք համարում ենք, որ ձեր աշխատանքի գնալը խիստ վտանգավոր է մեր պետության եւ պետության տնտեսության համար: Դրա համար հույս ունենք, որ եթե դուք չգնաք աշխատանքի, միգուցե այդ ավելորդ պարգեւավճարները, նույնիսկ այս պետության ծանր ժամանակ չեք ստանա»:

Դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը օրինակ բերելով Պետրոս Գետադարձու դավաճանությունը, այն որ Անիի բանալիները հանձնեց թշնամուն՝ ամայացնելով մայրաքաղաքը, շեշտելով, որ այդ նույն վիճակում հայտնվել ենք նաեւ այսօր. «Ես նայում եմ մեր զոհված տղաների լուսանկարներին, նրանց հայացքում դեռ վերջին զանգի շողքը կա: Այդ երեխաները գնացին ու ընկան մսաղացի մեջ: Նիկոլ Փաշինյանը չի ձախողել այս հարցը, նա կանխամտածված է գնացել դրան, տասնյակ ու տասնյակ փաստեր կան դրա համար… Կուզեի դիմել մեր հարգելի ոստիկաններին, ձեզ բոլորիդ, զգույշ եղեք սադրանքներից: Այն մարդը, որ եղունգներով պահպանում է իր աթոռը, կործանելով ու դավաճանելով հայրենիքը, ունակ է ամեն ինչի»:

 

 

Ելույթները պարբերաբար ընդմիջվում էր՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր» վանկարկումներով: Հավաքվածների մի մասն էլ զուգահեռ սկսեց վանկարկել՝ «Նիկոլ վարչապետ»: Արդյունքում՝ նրանց միջեւ սկսվեց ծեծկռտուք, ինչին միջամտեցին հավաքված ոստիկանության աշխատակիցները:

Դաշնակցության ներկայացուցիչ Արմենուհի Կյուրեղյանը կատարվածը որակեց սադրանք. «Անձամբ չեմ ճանաչում, բայց համոզված եմ, որ նրանք Վանաձորից չէին: Վանաձորը փոքր քաղաք է, մենք մեկս մյուսիս գոնե դեմքով ճանաչում ենք: Բայց անկախ նրանից, իրենց ով էր ուղարկել, ինքնակամ ենք եկել, թե ոչ,ա մեն դեպքում այսօր Հայաստանում առկա է այն բուռն մթնոլորտը, որը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»:

Վարչապետի հրաժարականը պահանջողները բողոքի ակցիան շարունակեցին ավտոերթով:

Մանրամասները՝ տեսանյութերում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031