«Ամենատարբեր աղբյուրներից տեղեկություն ենք ստանում, որ Վարդենիսի ռեստորաններից մեկում ճաշում են ադրբեջանցի զինվորականներ՝ քաղաքացիական հագուստով, որ Վարդենիսի խանութներում ադրբեջանցի զինվորականներն առեւտուր են անում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«ԱԱԾ-ն շտապեց հերքել դա, բայց բոլորս տեսանք, թե մեր պաշտոնական գերատեսչությունների հերքումներն ինչ արժեք ու գին ունեցան մեր համար»,-ասաց նա: Իվետա Տոնոյանը նաեւ նշեց, թե «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքում այլ ազգանուններով «ֆեյքերով» գրառումներ է անում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ