Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարիա Կարապետյանը կարծում է, թե մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում». Անի Սամսոնյան

Դեկտեմբեր 08,2020 18:55

«Իշխանության փաստարկն էր այն, որ կքննարկվեն այնպիսի հարցեր, որոնք գաղտնի են: Սակայն քաղաքացիներին տեղեկացնեմ, որ կառավարության որեւէ ներկայացուցիչ չեկավ այդ նիստին, մենք որեւէ կարեւոր տեղեկատվություն չկարողացանք ստանալ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանն» առաջարկել էր ԱԺ-ում քննարկել հայ ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց խնդիրը, սակայն «Իմ քայլի» նախաձեռնությամբ եւ քվեարկությամբ՝ հաստատվեց քննարկման փակ ձեւաչափը: ԼՀ-ն իշխող խմբակցությանը մեղադրեց քննարկումը տապալելու համար:

«Ըստ էության, ողջ քննարկումը վերածվեց պարզունակ հարցուպատասխանի»,-հավելեց Անի Սամսոնյանը:

Անդրադառնալով այսօր «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանի հայտարարությանը, թե «Լուսավոր Հայաստանը» գերիների հարցով բաց քննարկում անելով նպատակ ուներ ներքաղաքական դիվիդենտներ շահելու, Անի Սամսոնյանը նշեց. «Ցավում եմ, որ այս խորհրդարանում կա մի իշխանական պատգամավոր, որի համար ռազմագերիների թեման կարող է տեղավորվել քաղաքական դիվիդենտ շահելու մտածողությունում: Եվ այդ պատգամավորը, որը բոլորին հայտնի է որպես թուրքասեր, Մարիա Կարապետյանն է, որն ամենաշատն էր շահագրգռված, որպեսզի այդ քննարկումը լիներ փակ: Ամենատարօրինակն այն է, որ տիկին Կարապետյանը կարծում է, թե մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում: Ես կարծում եմ, որ նման անձը խորհրդարանում անելիք չունի: Թող գնա Բաքու եւ մեր ռազմագերիների մասին մեզ տեղեկություններ հայտնի, եթե այդքան վստահ է, որ նրանց հետ լավ են վարվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031