Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցին հոկտեմբերի 27-ից հետո, մարտի մեկից հետո որեւէ մեկի հրաժարականը չպահանջեց». Արման Բաբաջանյան

Դեկտեմբեր 08,2020 18:44

«Այսօր աննախադեպ բան է տեղի ունեցել: Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Մեծի տանն Կիլիկիո հայրապետը միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին: Ինձ համար տարօրինակը միայն հրաժարականի պահանջը չէ, որն ամբողջությամբ քաղաքական է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Տարօրինակը հոգեւոր առաջնորդների կողմից կոչ անելու համար ընտրված օրն է՝ այն օրը, երբ հրապարակում հավաքված քաղաքական ուժերը հրաժարականի վերջնագիր ներկայացրին վարչապետին: Կարելի էր այդ հրաժարականը պահանջել ավելի վաղ, անցյալ շաբաթ օրը կամ կիրակի: Բայց մեր երկու հոգեւոր պետերը որոշեցին իրենց պահանջը միացնել քաղաքական ուժերի պահանջին՝ ավելի սրելու իրավիճակը եւ չմտածելով հետեւանքների մասին»,-նշեց Արման Բաբաջանյանը:

Ըստ նրա՝ եկեղեցին պետք նպաստեր հասարակական համերաշխությանը եւ կոչ աներ իջեցնել կուսակցական դրոշները. «Եկեղեցին հոկտեմբերի 27-ից հետո, 2004թ.-ի ապրիլի 13-ից հետո, մարտի մեկից հետո որեւէ մեկի հրաժարականը չպահանջեց: Ոչ միայն հրաժարական չպահանջեց, ավելին՝ կանգնեց մեր պետականության ողնաշարը ջախջախող պետական այրերի կողքին»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ՝ վարչապետին եւ ընդդիմությանը հորդորելով զերծ մնալ ատելություն ու թշնամանք պարունակող հայտարարություններից: «Անցնող այս ժամանակահատվածում կայացված որոշուﬓերի, հակամարտության այսօրինակ հանգուցալուծման և ազգային համերաշխության վերականգնման համար, ﬕﬕայն օրինականության նկատմամբ անվերապահ հարգանքով, պետք է պատասխանատվություն կրեն բոլոր պատկան մարմինների իրավասու պաշտոնյաները՝ չբացառելով նաև հրաժարականների հավանականությունը»,-այդ թվում ասված է հայտարարության մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031