Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի խաղաղ անհնազանդության ցույցի ակտիվ մասնակից, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է արձագանքել ԱԱԾ-ին, որն իր հեռախոսահամարը խնդրել էր իր ընկեր Նարեկ Սամսոնյանից, ասաց. «Ես կապ հաստատեցի ԱԱԾ-ի հետ: Մեր ԱԱԾ-ն է, ուրիշ մարդ չեն: Վաղը ժամը 3-ին մեծ սիրով կգնամ, մեր հարգելի ԱԱԾ աշխատակիցների հետ կնստենք, կզրուցենք, եթե պետք է՝ նաեւ կնստեմ, ի՞նչ է եղել, խնդիր չկա: Սակայն, անկեղծ ասած, չգիտեմ ինչ քրեական գործի շրջանակներում է: Քրգործի թղթից հասկացա, որ 2020 թվին է հարուցվել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ