Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ: ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա հաﬔմատ բարձր է մոտ 1,5 անգամ։
Հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա հաﬔմատ, ըստ տարիքային խմբերի, ունի հետևյալ պատկերը.
- մինչև 4 տարեկանների շրջանում գրանցված ցուցանիշն աճել է 1,5 անգամ,
- 5-14 տարեկանների շրջանում` 1,7 անգամ,
- 15-29 տարեկանների շրջանում` 1,4 անգամ,
- 30-64 տարեկանների շրջանում` 1,3 անգամ,
- 65-ից բարձր տարիքի անձանց շրջանում` 1,6 անգամ։
Ինչպես փաստում են արձանագրված տվյալները, ընդհանուր առմամբ, հիվանդացության ցուցանիշն աճել է բոլոր տարիքային խմբերում։
Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում ախտորոշված թոքաբորբ հիվանդացության ինտենսիվ ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել է մոտ 1,1 անգամ։ Շտապ օգնության կանչերից ՍՇՎ-ով պայմանավորված կանչերի տոկոսը կազﬔլ է 13,1%, ինչը նախորդ շաբաթվա հաﬔմատ աճել է 3,3%-ով:
Կարդացեք նաև
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում սեզոնային գրիպի կանխարգելումը:
Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է, առկա է ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում և կիրառվում է ավելի քան տասը տարի:
Հիշեցնենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառական օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Բնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը հասանելի է։
Մեկ անգամ ևս հորդորում ենք՝ եթե դեռ չեք պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, դիմեք պոլիկլինիկա և պատվաստվեք՝ պաշտպանելով Ձեզ և Ձեր մտերիմներին:
Առողջապահության նախարարություն