«Հասկանալի է, որ պարտված լինելու փաստը լրացուցիչ բարդույթներ է առաջ քաշելու, սակայն պետք է հնարավորինս արագ դուրս գալ բարոյալքված վիճակից եւ քայլեր նախաձեռնել: Հաջորդիվ պետք է լինի պատասխանատվության աստիճանական գիտակցումն ու ընկալումը: Ի վերջո, պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց. «Խոշորամասշտաբ պատերազմներից վերականգնված գրեթե բոլոր երկրներն անցել են այս ճանապարհով: Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել սպասվող հեռանկարները: Իհարկե, չպետք է մոռանալ կատարվածը, ուստի դիվանագիտությունը պետք է հիմնված լինի տնտեսական, ռազմական եւ բարոյահոգեբանական բոլոր ռիսկերի գնահատման վրա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ