Մի խումբ քաղաքացիներ այսօր փակել են Արարատի մարզի Սուրենավան գյուղին հարակից միջպետական մայրուղին։ Նրանք թույլ չեն տալիս քաղաքացիական որեւէ ավտոմեքենա շարունակի ճանապարհը։
Վարորդներից մեկի խնդրանքին, թե հիվանդ է տեղափոխում, ցուցարարները չհավատացին։ Նրանք հայտարարեցին, որ ճանապարհը կբացեն միայն զինվորական եւ շտապ օգնության մեքենաների համար։
Մարդատար մեքենաներից մեկին հաջողվեց շրջանցել ասֆալտապատ փակ ճանապարհը եւ երթեւեկությունը շարունակել խոտածածկ տարածքով։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր 17 կուսակցությունները, որոնց անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, այսօր մինչեւ ժամը 12:00-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնելու ժամանակ էին տվել։ Փաշինյանի հրաժարականը տեղի չունեցավ։ Ուստի, ինչպես որ այս քաղաքական կուսակցությունները խոստացել էին, սկսեցին մայրաքաղաքում եւ հանրապետության այլ բնակավայրերում անհնազանդության ցույցեր, նրանք փակում են ճանապարհները։ Այսօր փակ էր նաեւ մետրոպոլիտենը։
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ