Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Փաշինյան, սա հանրային պահա՞նջ է, թե ոչ». Նաիրա Զոհրաբյանը վարչապետից պատասխան է ակնկալում

Դեկտեմբեր 08,2020 17:40

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր հրաժարականի հանրային պահանջ չկա: Եկեք հասկանանք: Նրա հրաժարականը պահանջում են խորհրդարանական ուժերը՝ բացի իր քաղաքական ուժից, ՀՀ արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը, ՀՀ նախագահը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա շարունակեց թվարկել. «Այսօր Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Արամ Ա կաթողիկոսը պահանջել են նրա հրաժարականը եւ հորդորով դիմել նրան: Օր առաջ հրաժարականի պահանջով հանդես են եկել ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, մտավորականության, հ/կ-ների շատ ներկայացուցիչներ: Ամեն օր տարբեր մարզերում եւ Երեւանում նրա հրաժարականի պահանջով աննախադեպ բողոքի ակցիաներ են: Պահանջին միանում են տասնյակ եւ հարյուր հազարավոր հայրենակիցներ, որոնք գուցե հրապարակում չեն, որովհետեւ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակ է, որի պատասխանատուն եւս իշխանությունն է: Պահանջին միանում են նաեւ իրենց զավակներին կորցրած անձանց մեծամասնությունը»:

Ապա Զոհրաբյանը հարցադրմամբ դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ պատասխանն ակնկալում է ոչ նրա խոսնակից. «Սա հանրային պահա՞նջ է, թե ոչ, պարոն Փաշինյան: Թվարկած կառույցները, երկու վեհափառերը ձեզ հորդորում են երկիրը չտանել ցնցումների»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031