Բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանը Yerkir.am-ին հայտնել էր, թե ոստիկանության Արտաշատի բաժնում ոստիկանները իրեն ծեծի են ենթարկել և բռնություն են գործադրել։
Aravot.am-ը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությանը խնդրեց մեկնաբանել մամուլում տեղ գտած հրապարակումները։
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության ներքին վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»,- պատասխանեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Ըստ վարչության տեղեկատվության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ցույցեր իրականացնող 34 անձ է բերվել ոստիկանության տարբեր բաժիններ՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ