Մենք՝ Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանս, համայնքի ավագանու անդամներ Կարեն Մխիթարյանս, Մկրտիչ Շուշանյանս, Սարգիս Թամամյանս, Գրիգոր Նազարյանս, Տիգրան Հակոբյանս, Համլետ Պողոսյանս, վերլուծելով մեր երկրում առկա ներկայիս վիճակը, աղետալի վտանգները, այն է՝
✔Անհեռատես քաղաքականություն
✔Տապալված դիվանագիտություն
✔Պարտված պատերազմ
✔Կապիտուլյացիոն հայտարարություն կոչված անորոշ փաստաթուղթ
Կարդացեք նաև
✔Մեր զավակների արյան գնով պաշտպանած հայրենիքի կորսված մաս
✔Վտանգված, անորոշ ու անհուսալի հայրենիքի սահմաններ
✔Հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ, բազմաթիվ զոհեր ու վիրավորներ
✔Հայրենիքի ավերված բնակավայրեր ու հազարավոր փախստականներ
✔Արժեքների փոխակերպում և ապազգային արժեքային համակարգ
✔Ապագայի նկատմամբ հավատի կորուստ
✔ Այս ամենի հետ ՝ մեղավորների և դավաճանների նկատմամբ խիստ հակասական մեկնաբանություններ (և սա դեռ ամբողջը չէ),
միանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին և կոչ անում նաև մեր համաքաղաքացիներին միանալ հրաժարականի պահանջին և հայրենիքի առջև ծառացած լրջագույն ու չափազանց բարդ խնդիրները լուծելու նպատակով ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու նախաձեռնությանը:
Կառավարություն, որը կազմված կլինի հայրենիքի ճակատագրով մտահոգված գործիչներից, պրոֆեսիոնալ մասնագետներից, կհամախմբի հասարակությունը, որն ի զորու կլինի հնարավոր սեղմ ժամկետներում կազմակերպել ու անցկացնել ազատ, արդար ընտրություններ և կգործի հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի:
Սպիտակի համայնքապետարան