Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր առջև էս ամբողջ ժամանակ, իրենց ահռելի ծավալներով, կանգնած էին տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ճգնաժամերը, իսկ մենք զբաղված էինք խմբային պայքարի թամաշա անելով. Սուրեն Սահակյան

Դեկտեմբեր 08,2020 16:23

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էն, ինչ էս պահին պայմանականորեն «ընդդիմություն» կոչվածը անում է փողոցում, գրական հայերենում կոչվում է ինքնաոչնչացում։

30 տարի շարունակ տեսել ենք, որ նման պրոցեսներ գեներացրած ուժերը մի անգամ են շանս ունեցել անելու, բայց պետական մեքենայի դեմ միշտ անզոր են եղել։

Ու դա տրամաբանական է։ Նման պրոցեսներից հետո դրանց հեղինակներն էլ երբեք վերականգնվելու ռեսուրս չեն գտել։ Դրանից հետո իրենց մաքսիմումը Երևանի ավագանում մի վերջին անգամ փոքր ներկայացվածությունն է եղել։ Բայց թողենք դա։ Իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պետք է վերջին հերթին հետաքրքրեն։

Ամբողջ ցավն էն ա, որ ներկայիս քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վրա ծախսած ժամանակն ու էներգիան մենք բոլորս կտրում ենք էն բարեփոխումներից, որ անհրաժեշտ է մեր հանրությանը՝ պետությանը։

Երբ մենք տեսնենք քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը, կտեսնենք նաև, որ մեր առաջ էս ամբողջ ժամանակ իրենց ահռելի ծավալներով կանգնած էին տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ճգնաժամերը, իսկ մենք զբաղված էինք խմբային պայքարի թամաշա անելով։

Կառավարող ուժին հարմար է էս վիճակը։ Միշտ էլ կառավարող ուժերին դա հարմար է եղել։ Ու երբ էդ ճգնաժամերը քայքայեն մեզ, հասցնեն թշվառության ծայրին, արտագաղթի անտանելի ծավալներին, նրանք միմյանց են մատնացույց անելու որպես մեղավորներ։

Մինչդեռ ստեղծված իրավիճակում մեղավոր են երկուսն էլ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031