Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, որը ժամանակին անդամակցում էր Հայաստանի շախմատի ֆեդերացիային, իսկ հիմա տեղափոխվել է Ուկրաինա, հանդես է գալիս Խերսոն քաղաքում մեկնարկած Ուկրաինայի կանանց առաջնությունում: Խաղացված երկու տուրում նա վաստակել է 1,5 միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում:
Իսկ օրեր առաջ Դոլուխանովան արագ շախմատի Ուկրաինայի առաջնությունում 9-ը հնարավորից 6,5 միավորով միայն լրացուցիչ գործակիցներով էր հաղթողի կոչումը զիջել Իննա Գապոնենկոյին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ