Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանություն կողմից խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ գործողությունները խախտում են ՀՀ օրենքների մի շարք դրույթներ, ինչն անընդունելի և խիստ դատապարտելի է. Հայրենիքի փրկության շարժում

Դեկտեմբեր 08,2020 15:06

ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանի ուշադրությունն ենք հրավիրում ՀՀ ոստիկանության կողմից այսօր խաղաղ հավաքներ անցկացնող տասնյակ քաղաքացիների նկատմամբ պետական հարկադրանքի ոչ իրավաչափ կիրառման, ապօրինի վարչական ձերբակալությունների և անհամաչափ ուժի կիրառման փաստերի վրա:

Բազմաթիվ խաղաղ ցուցարարներ և հավաքների մասնակիցներ այժմ անհիմն գտնվում են ՀՀ Ոստիկանության տարբեր բաժիններում և բաժանմունքներում, սահմանափակված են նրանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

ՀՀ ոստիկանություն կողմից խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ գործողությունները խախտում են «Ոստիկանության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», ինչպես նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքների մի շարք հոդվածներ և դրույթներ` դրանով իսկ ոտնահարելով Սահմանադրության և իրավական պետության ոգին, ինչն անընդունելի և խիստ դատապարտելի է։

Կոչ ենք անում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները ապօրինությունների կանխման և արձանագրման, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության ապահովման համար։

Հայրենիքի փրկության շարժում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031