«Հայաստանի Հանրապետության աթոռը զբաղեցրած դիակը գաղտագողի ստորագրել է կապիտուլյացիա, մենք պահանջում ենք նրա հեռացումը… Այն թուղթը, որ ստորագրվեց ժողովրդի թիկունքի հետեւում Նիկոլի կողմից, կոչվում է դավաճանություն…
Armenian opposition is conducting disobedience actions in Yerevan, blocking the streets, creating chaos, demanding the immediate resignation of the government and Prime Minister Nikol Pashinyan

Նիկոլը փոխեց Հայաստանի Հանրապետության պատմությունը, նա պետք է հեռանա… մեզ թուրքի առաջ կզած ղեկավար պետք չի»,- բարձրախոսով հայտարարում է երթի մասնակիցներից մեկը: Փողոցներում ավտոմեքենաները ձայնային ազդանշաններով համերաշխությունն են հայտնում երթի մասնակիցներին եւ քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունների իրականացնողներին, որոշ շենքերից ջուր են լցնում ցուցարարների վրա:
Armenian opposition is conducting disobedience actions in Yerevan, blocking the streets, creating chaos, demanding the immediate resignation of the government and Prime Minister Nikol Pashinyan
Armenian opposition is conducting disobedience actions in Yerevan, blocking the streets, creating chaos, demanding the immediate resignation of the government and Prime Minister Nikol Pashinyan
«Մենք ուզում ենք մեր բողոքի ձայնը լսեն, մենք խաղաղ ցույց ենք անում»,-ասում է ցուցարարներից մեկը եւ կոչ անում չտրվել սադրանքների: Ի թիվս այլ փողոցների, փակ է նաեւ Նալբանդյան փողոցը:
Armenian opposition is conducting disobedience actions in Yerevan, blocking the streets, creating chaos, demanding the immediate resignation of the government and Prime Minister Nikol Pashinyan
Armenian opposition is conducting disobedience actions in Yerevan, blocking the streets, creating chaos, demanding the immediate resignation of the government and Prime Minister Nikol Pashinyan
Ոստիկանությունը փորձեց հեռացնել ցուցարարներին ԱԱԾ շենքի մոտից, սակայն իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ոստիկանությունը պետք է տասը րոպե ժամանակ տա ցուցարարներին՝ փողոցը բացելու համար:
Armenian opposition is conducting disobedience actions in Yerevan, blocking the streets, creating chaos, demanding the immediate resignation of the government and Prime Minister Nikol Pashinyan
Armenian opposition is conducting disobedience actions in Yerevan, blocking the streets, creating chaos, demanding the immediate resignation of the government and Prime Minister Nikol Pashinyan
ԱԱԾ շենքից վերադարձրին այն օծանելիքն եւ ժամացույցը, որը ցուցարարները թողել էին այնտեղ, սակայն ցուցարարները պահանջում են այն կցել առկա քրեական գործին ու նշում, որ Փաշինյանի համար ժամացույցն ու օծանելիքն ավելի կարեւոր են, քան հայրենիքը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: