«Իմ քայլը» իշխող քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցության անդամները չեն մեկնաբանում երեկ երեկոյան համացանցում տարածված սկանդալային ձայնագրությանը:
Հիշեցնենք, ձայնագրությունում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զրուցում են Արցախի հարցի շուրջ: Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին առաջարկում է`Ադրբեջանին վերադարձնել ազատագրված յոթ շրջանները եւ փոխանցում, որ Իլհամ Ալիեւը նրան դրա դիմաց, առաջին փուլի համար, հինգ միլիարդ դոլար կվճարի: Սերժ Սարգսյանն էլ ասում է, որ պատրաստ է Ալիեւին վեց միլիարդ տալ, որպեսզի վերջինս հրաժարվի այդ տարածքներից:
Ի դեպ, երրորդ նախագահի գրասենյակը, հայտարարություն է տարածել այդ առիթով`ձայնագրությունն ընդունելով որպես փաստ, բայց մեկնաբանություններից զերծ են մնում, քանի որ փակ հանդիպման ժամանակ տեղի ունեցած նախագահների խոսակցության մասին է խոսքը:
Իշխող ուժի ներկայացուցիչների մի մասը պատճառաբանում է, որ ձայնագրությունը ժամանակ չի ունեցել լսելու, մի մասն էլ ասում են`չեն լսել, քանի որ չեն կարեւորում:
Կարդացեք նաև
«Իմ քայլից» հեռացած ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անգամ Գոռ Գեւորգյանը նույնպես ժամանակ չի ունեցել ձայնագրությունը լսելու համար, բայց լսելուց հետո, մեկնաբանություններ անպայման կանի:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ