Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործարանային» կայարանում քաղաքացիները կանգնել են դռների արանքում. Մետրոպոլիտենն այս պահին չի աշխատում

Դեկտեմբեր 08,2020 14:46

Այս պահին մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցված են: Մետրոպոլիտենի կայարանների դռների առջեւ կանգնած ոստիկաններն արգելում են քաղաքացիներին օգտվել մետրոյի ծառայությունից:
Aravot.am-ի հարցին ի պատասխան, Մետրոպոլիտենի լրատվական ծառայության ղեկավար Տաթեւ Խաչատրյանը հաստատեց, որ այս պահին մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցված են՝ նշելով, որ մայրաքաղաքում այս պահին տեղի ունեցող անհնազանդության ցույցերի շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է եղել, ինչի համար էլ ոստիկանները թույլ չեն տալիս օգտվել մետրոյի ծառայությունից:

Մեր զրուցակցի խոսքով, «Գործարանային» կայարանում քաղաքացիները կանգնել են դռների արանքում եւ թույլ չեն տվել, որ գնացքը շարունակի ճանապարհը, այդ պատճառով էլ մետրոյի աշխատանքը կանգնեցվել է: Դեռ պարզ չէ՝ մետրոպոլիտենը, երբ կվերականգնի աշխատանքը: Տաթեւ Խաչատրյանի խոսքով, այդ մասին լրացուցիչ կհայտնեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031