Քաղաքացիները շարունակում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը: Մաշտոցի պողոտայից Երեւան քաղաքի ոստիկանության կենտրոնի բաժին բերման է ենթարկվել «Երկիր մեդիա» ՀԸ քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը:
Ցույցերն ու երթերը շարունակվում են Երեւանի տարբեր հատվածներում: Ժամանակ առ ժամանակ բողոքի գործողություններ իրականացնողները միմյանց կոչ են անում չտրվել սադրանքների:
Ցուցարարների վրա շենքերից մեկից առարկաներ թափեցին, ոստիկանության աշխատակիցներն առաջարկեցին այդ մասին հաղորդում ներկայացնել: Ցուցարարներից մեկն ասաց, որ դա իր գործը չէ եւ ոստիկանները պարտավոր են պաշտպանել հասարակական կարգը:
Ոստիկանները ուղեկցում են մայթով շարժվող բողոքի գործողություններ իրականացնողների երթը:
Կարդացեք նաև
«Նիկոլ, դավաճան», «Մեր գերիներով չհետաքրքրվող ղեկավար մեզ պետք չէ», «Առանց Նիկոլ Հայաստան» կոչեր են հնչում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ