Այսօր մի խումբ քաղաքացիներ փակեցին Խանջյան փողոցը՝ վանկարկելով՝ «Նիկոլ դավաճա՛ն, Նիկոլ հեռացի՛ր, Նիկոլ հողատու»:

Armenian opposition is conducting disobedience actions in Yerevan, blocking the streets, creating chaos, demanding the immediate resignation of the government and Prime Minister Nikol Pashinyan
Ոստիկանները, սակայն ցույցի մասնակիցներին ուժով հեռացրին ու բացեցին փողոցը:
Անհնազանդության ցույց էր նաեւ Արարատի մարզում: Մի քանի ակտիվիստի այստեղ բերման ենթարկեցին:

Armenian opposition is conducting disobedience actions in Yerevan, blocking the streets, creating chaos, demanding the immediate resignation of the government and Prime Minister Nikol Pashinyan
Ընդդիմության ներկայացուցիչները անհնազանդության ցույցեր էին կազմակերպել նաեւ մայրաքաղաքի այլ փողոցներում: Կազմակերպիչները դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասացին՝ «ի՞նչ ես թողել քո երեխաներին, քո աղջիկները գլուխները կախելու են»: Նրանք նաեւ վանկարկում էին՝ «առանց Նիկոլ Հայաստան»:
Կարդացեք նաև

Armenian opposition is conducting disobedience actions in Yerevan, blocking the streets, creating chaos, demanding the immediate resignation of the government and Prime Minister Nikol Pashinyan
Հարցին՝ վարչապետը նշում է, որ իր հեռանալու համար չկա հասարակական պահանջ, քաղաքացիները հակադարձեցին՝ նախօրեին 50 հազար մարդ էր հավաքվել Ազատության հրապարակում, հասարակական պահանջն էլ ո՞նց է լինում:
Ցույցի մասնակիցները վանկարկումներով ու Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով քայլերթով տեղափոխվեցին մեկ այլ փողոց: Ոստիկանները փողոցը բացելուց հետո՝ նրանք ցույցը շարունակում էին մեկ այլ փողոցում՝ փակելով այն:

Armenian opposition is conducting disobedience actions in Yerevan, blocking the streets, creating chaos, demanding the immediate resignation of the government and Prime Minister Nikol Pashinyan
Փողոցում քաղաքացիներից ոմանք բանավեճի էին բռնվում ցուցարարների հետ, ամոթանք տալիս, ինչը փոխադարձ վիրավորանքների էր վերածվում: Ժամանակ առ ժամանակ ցույցի կազմակերպիչները հիշեցնում էին՝ «Մեր խնդիրը մեր հայրենակիցների հետ չէ, մեր խնդիրը դավաճան Նիկոլի հետ է»:
Ցույցերից դժգոհ քաղաքացիները պահանջում էին դադարեցրել ցույցերը՝ քանի որ, նրանց խոսքով, ընդդիմությունը չունի «արժանի թեկնածու»: Ոստիկանները միջամտում էին քաղաքացիների վեճին՝ հեռացնելով տարածքից:

Armenian opposition is conducting disobedience actions in Yerevan, blocking the streets, creating chaos, demanding the immediate resignation of the government and Prime Minister Nikol Pashinyan
Մեկ այլ փողոցում քաղաքացիների միջեւ կրկին ընդհարում եղավ: Քայլերթի մասնակիցները կոչ էին անում միանալ ցույցին՝ ասելով՝ «առաջին անգամ հայը գլխիկոր է քայլում աշխարհում եւ այդ ամենը Նիկոլ Փաշինյանի պատճառով»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ