Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետ կորածների հարազատներ․ «Բա առանց զրահաբաճկոն ու սաղավարտ ո՞ւր եք տանում զինվորին առաջնագիծ»

Դեկտեմբեր 08,2020 14:15

Ինչպես արդեն հայտնել ենք, անհետ կորածների հարազատները Էջմիածնի զորամասի դիմաց էին հավաքվել։

Պատասխան չստանալուց հետո, նրանք զանգահարեցին հրամանատար Արսեն Աբգարյանին։

-Արսեն ջան, այսքան ժողովուրդը այստեղ կանգնած է, ինչո՞ւ չեք դուրս գալիս։

-Մենք հայտարարություն ենք արել, 5-ին բոլորիդ պատրաստ եմ ընդունել։

-Ուրեմն՝ դու ուշադիր լսի, ո՛չ դու Հռոմի պապն ես …

-Ես Հռոմի պապը չեմ։ Ոչ մի լրատվական միջոց իրավունք չունի …

-Ու դու պարտավոր ես հիմա այս 34 ծնողներին պատասխան տալ, Արսեն։ Դուրս արի՛։

-Ես բոլորին էլ ընդունել եմ, պատասխան էլ տվել եմ …

-Դու չես ընդունել։

-Ընդունել եմ, բոլորին ընդունել եմ ինձ մոտ։

-Հիմա քո ձայնագրությունը անգամ լրատվամիջոցներն են ձայնագրում, և բոլորը լսում են։ Դուրս արի՛, Արսեն։

-Ես բոլորին էլ ընդունել եմ ինձ մոտ, բոլորին էլ լսել եմ։

-Աբգարյան Արսե՛ն, դուրս արի՛։

-Եղավ։

 

Արսեն Աբգարյանը անջատեց հեռախոսը։

Արսեն Աբգարյան

Հարազատները մուտք գործեցին զորամասի տարածք։ Այնտեղ հանդիպեցին Արսեն Աբգարյանին։ Ծնողները բորբոքվեցին, թե ինչպե՞ս կարող են զինվորներին տանել պատերազմ առանց զրահաբաճկոնի և սաղավարտի։

«Ես ասում եմ, ես իմացել եմ, որ չեմ ունեցել դա։ Պարզ ասում եմ, դա եղել է»,- ասաց Արսեն Աբգարյանը։

«Բա ո՞ւր եք տանում զինվորին առաջնագիծ»,- պատասխանեց անհետ կորածի հարազատը։

«Ես ասում եմ՝ հրաման են տվել, կատարել եմ»,- ասաց Արսեն Աբգարյանը։

Հարազատները պահանջեցին հայտնել հրաման տվողի անունը։

«Ամսի 26-ի մարտական գործողությունների ուղղության ղեկավարը եղել է գեներալ-լեյտենանտ (Անդրանիկ) Մակարյանը»,- պատասխանեց Արսեն Աբգարյանը։

Ծնողները հարցնում էին, թե ինչի՞ համար է տարել իրենց հարազատներին, սկսեցին հարվածել և քաշքշել նրան, նա էլ պատասխանում էր, թե արել է հնարավոր ամեն ինչ։ Հարազատները պահանջում էին նրան համազգեստը հանել և իրենց հետ գնալ պաշտպանության նախարարություն։ Արսեն Աբգարյանը ասաց, որ պատրաստ է գնալ, բայց ցույցի չի մասնակցելու և համազգեստը չի հանելու։ Հարազատները պահանջում էին անձամբ Անդրանիկ Մակարյանի հետ հանդիպում կազմակերպել։

Անահիտ Ադոյան

Արսեն Աբգարյանը առանձնացավ, որպեսզի զեկուցի իր վերադասին։ Որոշ ժամանակ անց Անահիտ Ադոյանը՝ անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը, հայտարարեց, որ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը և ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գնդապետ Վարդան Նշանյանը իրենց են սպասում պաշտպանության նախարարությունում, և կտան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Ծնողները թերահավատորեն էին վերաբերվում հանդիպման մտքին, սակայն զորամասից շարժվեցին դեպի պաշտպանության նախարարություն։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031