Լրահոս
Օրվա լրահոսը

«1-ին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարողը չի դատապարտվի ազատազրկման». նոր ՔՕ-ն ԱԺ օրակարգում է

Դեկտեմբեր 08,2020 13:36

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը զեկուցեց, որ 2003թ.-ին ընդունված քրեական օրենսգիրքն այսօր ներքին հակասություններ, թերություններ եւ բացեր ունի. «Այս նախագիծը սահմանում է քրեական օրենսդրության խնդիրները, հանցագործություն գործած անձի հանդեպ համարժեք պատիժը, նրա սոցիալականացումը: Ազատազրկումը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց: Հստակ ամրագրվել է, որ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման: Վերանայվել է պատիժների համակարգը, ընդարձակվել է ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող պատիժների ցանկը»:

Բադասյանի փոխանցմամբ՝ այս նոր օրենսգրքով նոր պատժատեսակներ են, օրինակ, տնային կալանքը, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարելը. «Նախատեսվել է, որ ազատության սահմանափակում պատժատեսակի կիրառման դեպքում կարող են օգտագործվել էլեկտրոնային հսկողության միջոցներ, որոնցով կվերահսկվի անձի վարքագիծը»:

Ինչ վերաբերում է ազատազրկման տեսքով պատժի նշանակմանը՝ Ռուստամ Բադասյանը հայտնեց. «Առկա է կարճատեւ ազատազրկման գաղափարը, որոշակի շեմերի կիրառումը, իսկ մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում արարքը պետք է մեղմացնող որակվի»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031