«Քանի որ լայն շրջանառվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, կուզենայի տեղեկացնել հանրությանը, որ նախագիծը համաձայնեցված պետք է ենթարկվի բավականին շատ փոփոխությունների, եւ քննարկումներն ու քննադատություններն այս պահին տեղին չեն, որովհետեւ մենք նախաձեռնել ենք օրենքում բավականին լուրջ փոփոխություններ»,-ԱԺ հերթական նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
«Կարծում եմ՝ հանրությունը, գիտական հաստատություններն ու համալսարանները հիմա պետք է դադար վերցնեն, որովհետեւ բոլորի հետ քննարկվելու է նախագիծը, որից հետո նոր կանցնենք օրինագծի քննարկմանը»,-հավելեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ