ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 26-ն իրականացրել է «Harmonium OnlinePlus» միջազգային երաժշտական մրցույթը (IMC): Մրցույթն անցկացվել է «Դաշնամուր» և «Լարային գործիքներ» անվանակարգերում։ Յուրաքանչյուրը բաղկացած էր երկու փուլից և ընդգրկում էր չորս տարիքային խմբեր:
Մրցույթին մասնակցել են 31 երկրների 102 երիտասարդ երաժիշտներ, Հայաստանից՝ 25 հոգի:
Հայ երիտասարդները ևս մեկ անգամ փայլել են երաժշտական միջազգային ասպարեզում՝ գրանցելով հերթական հաղթանակներն ու հաջողությունները և պահպանելով իրենց առաջատար դիրքերը միջազգային կատարողական արվեստում: Մասնավորապես Մարտին Շահբազյանը (դաշնամուր) արժանացել է «բացարձակ հաղթող» տիտղոսին՝ Գրանդ պրի մրցանակին, Դավիթ Բաբայանը (ջութակ)՝ 1-ին մրցանակին (beginners կատեգորիա), Արտյոմ Իոանիսյանը (թավջութակ) նվաճել է 1-ին մրցանակը (young artists կատեգորիա), Ֆելիքս Հարությունյանը (ջութակ)՝ 2-րդ մրցանակը (masters կատեգորիա), իսկ Մարի Դանիելյանը (դաշնամուր)՝ 3-րդ մրցանակը (juniors կատեգորիա):
Ժյուրիի ուշադրությանն են արժանացել դաշնակահարներ Ալեքս Գրիգորյանը, Էդգար Մխիթարյանը, Սվետլանա Հակոբյանը, Մարի Շարբաթյանը, ջութակահար Օվսաննա Հարությունյանը, որոնք տարբեր կատեգորիաներում արժանացել են 4-6 մրցանակների:
Կարդացեք նաև
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները ևս ակտիվ մասնակցել են մրցույթին՝ ցուցաբերելով փայլուն արդյունքներ: Մասնավորապես Հայկ Ջուլհակյանը (դաշնամուր) արժանացել է 1-ին մրցանակին (beginners կատեգորիա), Էլեն Խաչիկյանը (դաշնամուր)՝ 2-րդ (juniors կատեգորիա), Արթուր Գրիգորյանը (դաշնամուր)՝ 2-րդ (young artists կատեգորիա), Անդրեյ Կուրբետը (դաշնամուր)՝ 3-րդ (young artists կատեգորիա), Արմեն Պուչինյանը (դաշնամուր)՝ 4-րդ (young artists կատեգորիա), Խաչիկ Անդրեասյանը (դաշնամուր)՝ 3-րդ (masters կատեգորիա), Լիանա Ուլիխանյանը (թավջութակ)՝ 2-րդ (beginners կատեգորիա), Անի Մելիքյանը (ջութակ)՝ 1-ին (juniors կատեգորիա), Ալեքս Գրիգորյանը (թավջութակ) 2-րդ (juniors կատեգորիա), Պոլինա Շարաֆյանը (ջութակ)՝ 2-րդ (young artists կատեգորիա), Միքայել Կարախանյանը (թավջութակ)՝ 3-րդ (young artists կատեգորիա), Ասյա Անիսիմովան (ջութակ)՝ 4-րդ (young artists կատեգորիա):
Միջազգային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ Վլադիմիր Օվչիննիկովը (Ռուսաստան), Թամաշ Ունգարը (ԱՄՆ), Հայու Ժանգը (Գերմանիա/Չինաստան), Վաչե Շարաֆյանը (Հայաստան), Գեորգ Համմանը (Ավստրիա), Գաբրիելե Պիերանունզին (Իտալիա), Օլե Ակահոշին (Ճապոնիա), Էդուարդ Թոփչյանը (Հայաստան): Մրցույթի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Բաբախանյանը (Հայաստան):
«Harmonium OnlinePlus» երաժշտական միջազգային մրցույթի ողջ ընթացքին, ելույթներին, ժյուրիի գնահատականներին և արդյունքներին կարելի է ծանոթանալ www.harmoniumonlineplus.com պաշտոնական կայքէջում:
ՀՀ ԿԳՄՍՆ