Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը դավաճան է, թե դավաճան չի, պետք է հեռանա, թե ոչ՝ դա կեղծ օրակարգ է». «Իմ քայլի» պատգամավոր. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 08,2020 09:25

Խորհրդարանում ԼՀԿ-ի հրավիրած լսումներին ելույթ ունեցան նաեւ 17 ուժերի թվում Վազգեն Մանուկյանի թեկնածությունն առաջադրած ԲՀԿ-ականները: Միքայել Մելքումյանը իր խոսքում դիմեց իշխանական պատգամավորներին՝ հորդորելով օր առաջ վճռորոշ քայլ անել․ «Ես ասել եմ ամբիոնից՝ եթե դուք մնում եք այդտեղ, ուրեմն ձեր մեջ տղամարդ չկա, որ գա ասի՝ մենք պարտվել ենք, պետք է դուրս գանք։ Իրենցից պետք է դուրս գան, որ չկիսեն այսօր Նիկոլ Փաշինյանի հետ այն դավաճանական երեւույթի պատասխանատվությունը, որ կա։ Եթե մնում են, ուրեմն կիսում են։ Բայց դուրս են գալու անպայման։ Ստեղից նրանք են դուրս գալու, դրսում ճնշումը հանրային լինելու է, եւ անպայման էդ հրաժարականը լինելու է։ Դրանից հետո մենք իրավունք չունենք ստեղծելու նոր կուռքեր»։

«Գիտեք, ամեն մեկի պատկերացումը տղամարդկության մասին շատ տարբեր է, իմը ռադիկալ տարբերվում է ցանկացած ԲՀԿ-ականի պատկերացումներից՝ մանավանդ այն վերջին ղազագրերից հետո: Ինչպես եւ իրենցը իմից, մեզ մոտ փոխադարձ է այդ տարբերությունը: Այնպես որ ես կմնամ տղամարդկության մասին իմ պատկերացումներին, որոնք շատ թանկ են ինձ համար՝ անկախ նրանից, թե դրանց մասին ինչ կարծիք ունեն ԲՀԿ-ականները»,- արձագանքելով Մելքումյանին՝ ՀԺ-ի հետ զրույցում այդ մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը:

Հարցին, թե ինչո՞ւ խմբակցությունը չէր մասնակցում ԼՀԿ-ի կազմակերպած լսումներին՝ պատգամավորը պատասխանեց, որ կոնկրետ ինքը ավելի կարեւոր գործեր ուներ.

«Ես չէի մասնակցում, որովհետեւ շատ ուրիշ գործեր ունեի, եւ էդ հարցերը, որոնք քննարկվում էին, ինձ հետաքրքիր չէին: Փաշինյանը դավաճան է, թե դավաճան չի, պետք է հեռանա, թե ոչ՝ դա կեղծ օրակարգ է՝ լցոնված բոլոր տեսակի կեղծիքներով, ստով»,- նկատեց պատգամավորը:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031